The fragile barricade built with garbage bins has blocked the Baghramyan Street. On the one side there are the police of the authorities lacking legitimacy who can use force within the scope of its functions prescribed by law, on the other side there are the angry citizens that do not have any other option than to violate the social norms. To insist on their righteous demand they turn to the various means they have in their armory – from demonstrative love to the gestures and slogans with hints and messages of sexual nature. For the artist the problematic is that division. With his project he as if raises a question: can love, as speech and action, become a form of public resistance and struggle against the police violence? He derives the possible answer to this hypothetical question from the scenes of the dispersion of the sit-in accompanied by love hits of the ‘60s and ‘70s. Shrouding the icy water jet fired from the water cannon with the repetitive rhythms of wistful songs Grigor Khachatryan as if comes to push the viewer deep into sad reflections: how powerless the authorities must be to oppose the citizen who elects them with such rude and harsh methods, or how hopeless that ordinary protester must be to rely on the potency of the gesture conveying the threat of sexual violence – the raised middle finger.
Գրիգոր Խաչատրյան Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո Բացումը՝ երկուշաբթի, փետրվարի 29, 19:00 ԱրտԲազիսը հրավիրում է Գրիգոր Խաչատրյանի «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսին (համադրող՝ Նազարեթ Կարոյան) Ակումբ 11-ի (Բաղրամյան 17, Ճարտարապետների Միություն) հյուրընկալությամբ: Ցուցահանդեսը կգործի 2016թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 30-ը: Նախագծի նյութն անցյալ տարվա ամռանն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալական ընդվզումն է: Ներգրավելով տեղի ունեցած դեպքերի, ի հայտ եկած ժեստերի, գրավոր ու բանավոր խոսքերի լուսանկարչական և վիդո նկարահանումները՝ Գրիգոր Խաչատրյանն ուսումնասիրում է Բաղրամյան փողոցը մի քանի շաբաթ փակած նստացույցի մասնակիցների և ոստիկանության հարաբերության խնդիրը։ Իշխանության և սիրո փոխկապակցված թեման կենտրոնական է Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործության մեջ։ Աշխատելով պերֆորմանսի ֆորմատում և իր անձը դարձնելով ստեղծագործության միջոց, արվեստագետը կերտում է բացարձակ իշխանությամբ օժտված մեկի ծաղրանկարչական մի կերպար։ Այս նախագծում նա երկու բան անում է առաջին անգամ և միաժամանակ։ Նախ հեռանում է իր պերֆորմանսի ֆորմատից և նախագիծը կառուցում է հետազոտության վրա։ Երկրորդ՝ հանում է խեղկատակի ուրախ զգեստները` հագնելու համար իշխանության օրինականության ակունքներն ուսումնասիրողի խստաոճ պատմուճանը։ Աղբամաններից կառուցված փխրուն բարիկադը փակել է Բաղրամայան փողոցը։ Դրա մի կողմում իր լեգիտիմության պակաս ունեցող իշխանության ոստիկանությունն է, որն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում կարող
է դիմել ուժի, մյուս կողմում՝ զայրացած քաղաքացիները, որոնց այլ բան չի մնացել, քան հասարակական նորմերի զանցումը։ Պնդելու համար արդարացի պահանջը՝ նրանք դիմում են իրենց զինապահեստում ունեցածը տարատեսակ միջոցներին՝ ցուցադրական սիրուց մինչև սեռական բնույթի ակնարկներ ու ուղերձներ պարունակող ժեստերն ու լոզունգները։ Արվեստագետի համար խնդրահարույցը այդ բաժանումն է։ Նա իր նախագծով, ասես, հարց է բարձրացնում. կարո՞ղ է արդյոք սերն, իբրև խոսք ու գործողություն, դառնալ հանրային դիմադրության ու պայքարի միջոց՝ ընդդեմ ոստիկանական բռնության։ Ենթադրական այս հարցի պատասխանը նա բխեցնում է նստացույցը ցրելու՝ 60-70 թվականների սիրային հիթերով հնչունավորած տեսարաններից։ Ջրցանի փողից արձակված ջրի սառցե շիթը պարուրելով թախծոտ երգերի կրկնվող ռիթմերով՝ Գրիգոր Խաչատրյանն, ասես, գալիս է դիտողին մղելու տխուր մտորումների գիրկը. որքան անզոր պիտի լինի իշխանությունը, որ նման բիրտ ու անտաշ միջոցներով հակադրվի իրեն իսկ ընտրող քաղաքացուն, կամ որքան հուսահատ՝ այդ շարքային ցուցարարը, որ ապավինի սեռական բռնության սպառնալիք փոխանցող ժեստի՝ վեր ցցված միջնամատի զորությանը։ Արվեստագետի ասույթը, որ ներառված է ցուցադրանքում, նշում է այդ բինար հակադրությունը և ճգնաժամը հաղթահարելու ուղին. ԻՆՁ ՎՐԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱ, ՈՎ ԻՆՁ ՍԻՐՈՒՄ Է, ԱՎԵԼԻ ՄԵԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱ, ՈՒՄ ԵՍ ԵՄ ՍԻՐՈՒՄ: --- Հավելյալ տեղեկությունների համար գրել [email protected] հասցեին կամ զանգահարել 091-738986 հեռախոսահամարին: Տեղեկություններ ցուցահանդեսի մասին Բացման ժամեր՝ երկուշաբթիից չորեքշաբթի 19:00-22:00
..